loading

Մեր դասընթացները


Վերջին նորությունները


Բուժքույրերի եւ թերապիստերի գերազանցության կենտրոն

 «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի և Հայ Օգնության ֆոնդի համագործակցության հերթական արդյունքը` «Բուժքույրերի և թերապիստերի գերազանցության կենտրոն»:  Նպատակը` նպաստել շարունակական մասնագիտական զարգացմանը` տեսական և գործնական դասընթացներով: Առաջին դասընթացն անց է կացվել մանկաբուժական ուղղվածության բուժքույրերի համար: Հաջորդների մասին, սիրելի բուժքույրեր և թերապիստներ, իմացեք` հետևելով նորաստեղծ կենտրոնի էջին:

«Բուժքույրերի և թերապիստների գերազանցության կենտրոնի» դասընթացներ

Շարունակվում են «Բուժքույրերի և թերապիստների գերազանցության կենտրոնի» դասընթացներն ուղղված մանկաբուժության…

Բուժքույրերի եւ թերապիստների գերազանցության կենտրոն

Բուժքույրերի օրվա առիթով՝ «Բուժքույրերի և թերապիստների գերազանցության կենտրոնի» ծրագրերի մասին:…

Մեր ուժեղ կողմերը


Վերլուծելով առողջապահության ոլորտի կարիքները և բուժքույրերի դերը սոցիալական և առողջապահական միջավայրում՝ մենք առաջարկում ենք անհատականացված և մատչելի ուսուցում, ինչպես նաև անհատականացված աջակցություն:

Մենք առաջարկում ենք մեթոդներ, ինչպիսիք են խնդրի վրա հիմնված ուսուցումը, ռեֆլեկտիվ պրակտիկ կամ կրթական վերահսկողությունը, որոնք երաշխավորում են հարմարեցված հմտությունների զարգացումը:

Գերազանցությանն ուղղված մոտեցում

Շարունակական կատարելագործման մշակույթի հաստատումը, աշխատակիցների հմտությունների արդիականացումը և դասախոսների բարձր որակը մեզ թույլ են տալիս պահպանել գերազանցության մոտեցում:

Մեր մասին


Գերազանցություն կրթության մեջ և խնամքում

«Բուժքույրերի և Թերապիստների գերազանցության կենտրոն»-ը առողջապահության ոլորտում մասնագիտական շարունակական կրթության կենտրոն է` ուղղված Հայաստանի հանրապետությունում բուժքույրերի, տեխնիկների, թերապիստների /վերականգնողական/ մասնագիտական շարունակական զարգացմանն ու մասնագիտացմանը: Մեր ուժեղ կողմերն են․

Սիմուլիացիոն ծրագիր

Հմտությունների վրա հիմնված ծրագիր

Ուսուցում կլինիկական միջավայրում

Պացիենտակենտրոն մոտեցում

Նորարարություն

Միջազգային լավագույն փորձի կիրառում

Կարդալ ավելին